03.04.2015|
12:39
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որի օրակարգում էին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրները, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակը, Մերձավոր Արևելքում զարգացումները: